Խրատներ – Սբ. Պաիսիոս Աթոսացի (+1994) – St Paisios of Mount Athos, Greece ╰⊰¸¸.•¨* Armenian

http://armeniaofmyheart.wordpress.com

ARMENIA OF MY HEART

Խրատներ

Սբ. Պաիսիոս Աթոսացի (+1994)

St Paisios of Mount Athos, Greece

Աղբյուր:

http://www.orthodoxkyanq.org

http://www.orthodoxkyanq.org/ծերերի-խրատներ/ծեր-պաիսիոս-աթոսացի-խրատներ-2/

ՈՒՂՂԱՓԱՌ ԿՅԱՆՔ

Այսօր եկել է Անտոն Մեծի մարգարեության իրականանալու ժամանակաշրջանը. «Կգա ժամանակ, երբ մարդիկ կխենթանան, ու եթե ինչ-որ մեկը ողջամիտ լինի, մյուսները նրան խենթ կանվանեն», քանի որ իրենց պես չի լինի:

Մարդկանց եմ ճանաչել, ովքեր ամբողջովին մարմնական էին (=աշխարհիկ (թրգ.)), բայց հոգևոր կանանց հետ ամուսնացան. կանանց ոգեղինությունն այնքան խորն էին զգում, որ չէին համարձակվում նրանց մերձենալ և արդյունքում մտածում էին բաժանվել: Եթե նման կանայք իրենց մարմնական ամուսիններին այդքան շատ փոխեցին, որքա~ն ևս Աստվածամայրն էր մարդկանց հոգիները փոխում:

Երբ Ավետարանը գրում է. «…Հիսուս զարգանում էր իմաստությամբ, հասակով և շնորհով…» (Ղուկ. 2, 52), նկատի չունի, որ սկզբից գիտության և առաքինության մեջ անկատար էր և որ, մեծանալով, զարգանում էր դրանց մեջ, այլ ի սկզբանե ունենալով ողջ գիտությունն ու սրբությունը(քանի որ սկզբից ևեթ միացած էր Աստվածությանը), աստիճանաբար էր բացահայտում դրանք` մեծանալով, որպեսզի մարդիկ կարողանան Նրան ընդունել ու չկարծեն, թե նա մի հրեշ է:

(Ուղղափառ) քահանայության շնորհը մի առաձնահատուկ բան է, օրինակ` ասես մի արտաքին մարտկոց է, որից էներգիա ենք ստանում. մեր սեփականը չէ, որ ձեռք ենք բերել մեր (հոգևոր) պայքարով:

Այսօր սատանան իր մեծ չարությամբ ամենամեծ բարիքն է գործում աշխարհում, որովհետև այս (ահավոր-թրգմ.) իրավիճակը տեսնելով` բարեպաշտ մարդիկ ուրիշ բարեպաշտներին են մոտենում, և իրենց (հոգևոր) պայքարի մեջ մեկը մյուսին շարժառիթ է լինում:

Եթե ողջ քո կյանքում ուրախանալ ես ուզում, վանակա՛ն դարձիր:

Մեղավոր մարդիկ մյուս կյանքում իրենց ցանկությունների պատճառով պիտի տառապեն:

Ինչ նշանակություն որ բերզինն ունի մեքենայի համար, այդպես էլ սիրտն է հոգևոր կյանքի համար: Մարդն ինչ-որ ի սրտե է անում, չի հոգնեցնում նրան: Դրա համար էլ բոլոր նրանց, ովքեր ինձ հարցնում են` ի՞նչ սովորել, պատասխանում եմ` ինչ որ Continue reading “Խրատներ – Սբ. Պաիսիոս Աթոսացի (+1994) – St Paisios of Mount Athos, Greece ╰⊰¸¸.•¨* Armenian”

Advertisements