Խրատներ – Սբ. Պաիսիոս Աթոսացի (+1994) – St Paisios of Mount Athos, Greece ╰⊰¸¸.•¨* Armenian

http://armeniaofmyheart.wordpress.com

ARMENIA OF MY HEART

Խրատներ

Սբ. Պաիսիոս Աթոսացի (+1994)

St Paisios of Mount Athos, Greece

Աղբյուր:

http://www.orthodoxkyanq.org

http://www.orthodoxkyanq.org/ծերերի-խրատներ/ծեր-պաիսիոս-աթոսացի-խրատներ-2/

ՈՒՂՂԱՓԱՌ ԿՅԱՆՔ

Այսօր եկել է Անտոն Մեծի մարգարեության իրականանալու ժամանակաշրջանը. «Կգա ժամանակ, երբ մարդիկ կխենթանան, ու եթե ինչ-որ մեկը ողջամիտ լինի, մյուսները նրան խենթ կանվանեն», քանի որ իրենց պես չի լինի:

Մարդկանց եմ ճանաչել, ովքեր ամբողջովին մարմնական էին (=աշխարհիկ (թրգ.)), բայց հոգևոր կանանց հետ ամուսնացան. կանանց ոգեղինությունն այնքան խորն էին զգում, որ չէին համարձակվում նրանց մերձենալ և արդյունքում մտածում էին բաժանվել: Եթե նման կանայք իրենց մարմնական ամուսիններին այդքան շատ փոխեցին, որքա~ն ևս Աստվածամայրն էր մարդկանց հոգիները փոխում:

Երբ Ավետարանը գրում է. «…Հիսուս զարգանում էր իմաստությամբ, հասակով և շնորհով…» (Ղուկ. 2, 52), նկատի չունի, որ սկզբից գիտության և առաքինության մեջ անկատար էր և որ, մեծանալով, զարգանում էր դրանց մեջ, այլ ի սկզբանե ունենալով ողջ գիտությունն ու սրբությունը(քանի որ սկզբից ևեթ միացած էր Աստվածությանը), աստիճանաբար էր բացահայտում դրանք` մեծանալով, որպեսզի մարդիկ կարողանան Նրան ընդունել ու չկարծեն, թե նա մի հրեշ է:

(Ուղղափառ) քահանայության շնորհը մի առաձնահատուկ բան է, օրինակ` ասես մի արտաքին մարտկոց է, որից էներգիա ենք ստանում. մեր սեփականը չէ, որ ձեռք ենք բերել մեր (հոգևոր) պայքարով:

Այսօր սատանան իր մեծ չարությամբ ամենամեծ բարիքն է գործում աշխարհում, որովհետև այս (ահավոր-թրգմ.) իրավիճակը տեսնելով` բարեպաշտ մարդիկ ուրիշ բարեպաշտներին են մոտենում, և իրենց (հոգևոր) պայքարի մեջ մեկը մյուսին շարժառիթ է լինում:

Եթե ողջ քո կյանքում ուրախանալ ես ուզում, վանակա՛ն դարձիր:

Մեղավոր մարդիկ մյուս կյանքում իրենց ցանկությունների պատճառով պիտի տառապեն:

Ինչ նշանակություն որ բերզինն ունի մեքենայի համար, այդպես էլ սիրտն է հոգևոր կյանքի համար: Մարդն ինչ-որ ի սրտե է անում, չի հոգնեցնում նրան: Դրա համար էլ բոլոր նրանց, ովքեր ինձ հարցնում են` ի՞նչ սովորել, պատասխանում եմ` ինչ որ սիրում եք: Հատկապես որոշ մասնագիտություններ, ինչպես օրինակ` բժիշկ, մանկավարժ, շատ անհրաժեշտ է, որ մարդը դրանք սիրի: Հոգևոր կյանքում էլ, աղոթքին սիրտն էլ պետք է մասնակցի:

Հոգևոր կյանքը մեծ անձնուրացություն և բարեխղճություն է պահանջում:

Երբ որ մեկը բարոյապես հուսալքված է, նրան պետք է համարձակություն տալ ու բարձրացնել. մինչդեռ երբ բարձր է և եսասիրություն ունի, պետք է խոնարհեցնել:

Երբ որևէ ննջեցյալի հոգու համար մոմ ենք վառում, նա շատ է օգտվում:

Բազմիցս մենք` վանականներս, չոր ենք լինում` ուրիշների ցավն ապրելու հարցում, քանի որ ցավ չենք տեսնում. մինչդեռ խեղճ աշխարհականները ցավակցող են, քանի որ ցավող մարդկանց մեջ են ապրում: Դրա համար ուրիշների ցավը մերը պետք է դարձնենք և բոլորի համար աղոթենք:

Կան մարդիկ, ովքեր տան անդամների հետ են կապված, բայց ուզում են վանական դառնալ: Նրանք երկփեղկված են. մի կողմից նրանց սիրո նժարն այս կողմ է թեքվում, մյուս կողմից` այն: Եթե նրանք կարողանան պոկվել իրենց մարմնական սիրուց, ապա մեծ առաջընթաց կունենան, որովհետև իրենց մեջ սեր ունեն:

Երբ աղոթքի ժամանակ մխիթարություն չենք զգում, ապա ինչ-որ բան այն չէ. պետք է ապաշխարել և ուղղվել: Դա ոչ թե սատանայի նախանձից է լինում, ինչպես որ ոմանք են պնդում, այլ Աստված կարծես մեզ ասում է. «Քո խոսելաձևը ես չեմ հասկանում»: Աղոթքը, ինչպես նաև Սբ. Հաղորդությունը խորհրդավոր կերակուր են, դրա համար էլ նախապատրաստություն, մաքուր խղճմտանք է պահանջվում:

Հաճախ մարմնական մաքրությունը (կուսությունը) բոլոր կրքերի դիմակն է:

Ինձ չի վախեցնում այն, երբ մարդը բազում կրքեր ունի, բայց ինձ վախեցնում է այն, երբ նրա մեջ չի մտնում բարի անհանգստությունը` պայքար սկսելու և ուղղվելու նպատակով ուշադիր լինելու: Այն պահից ի վեր, երբ մարդն ինքն իրեն ճանաչում է և տեսնում է իր կրքերը, խնդիրը վերջացած է. նա մի կենսակերպի է ընտելանում, և սովորությունը երկրորդ բնություն է դառնում: Հետո դժվար փոխվի: Մարդը սրբի մոտ կարող է ծերանալ, բայց չուղղվել:

Աստված ուզում է, որ խնդրենք Իրենից` մեզ օգնել ու միջամտել, որովհետև հարգում է մեր ինքնիշխան կամքը:

Եթե անկեղծ ապաշխարություն և խոնարհություն չկա առ այն, որ մարդն Աստուծո ողորմությունն որպես անհրաժեշտություն զգա, ապա միայն արտաքին (պայքարն) ու ճնշում գործադրելը պատրանքի են առաջնորդում:

Մեր միտքը հնարավորինս Աստուծո մոտ թող գտնվի և միշտ բարին թող մտածի:

Ինչպես որ մի բուռ ցորեն ցանելիս ասենք` 10 կգ ենք ստանում, այնպես էլ, տատասկ ցանելով, տատասկ պիտի ստանանք: Ով բարություններ է անում, դրանք ուրիշ բարություններ էլ կծնեն, իսկ ով որ մեղքեր է գործում, դրանք ուրիշ, ավելի շատ մեղքեր կծնեն:

Մարմինը ծերանում է, սակայն սիրտը (այսինքն` բարի և չար ցանկությունները) չի ծերանում:

Հպարտությունը խորքի մեջ սիրո բացակայություն է, եսասիրությունը:

Ամուսնացած մի երիտասարդի, ով ասում էր, թե վանականությունը Խորհուրդ չէ, այլ Պսակն է միայն Խորհուրդ, ասացի, որ վանականությունը Հաղթանակած Եկեղեցու Խորհուրդներից է, քանի որ (վանականը-թրգմ.) այս կյանքից իսկ սկսած հրեշտակային կյանքով է ապրում:

Շատ լավ է, որ փոքրիկ երեխաները եկեղեցական երաժշտություն սովորեն, որովհետև նրանց միտքն զբաղված է լինում ու չի գնում ունայն ու մեղավոր բաներին. երեխաները սրբանում են և Աստծուն են փառաբանում:

Մեր աղոթքի մեջ հաճույք չպետք է հետապնդենք, թեկուզ և հոգևոր. այնժամ կարծես մեր հորը սիրում ենք, քանի որ նա մեզ շոկոլադ և անուշեղեն է տալիս: Խաղաղությունն ավելի բարձր է:

Քանի որ սատանան խավարյալ է, ապա կարող է միայն հասկանալ այն խավարին խորհուրդները, որ մեր մտքի մեջ է դնում: Լուսավոր խորհուրդները նա չի կարող հասկանալ ու մեր մտքին հետևել:

Պատրանքի մեջ ընկած ու սատանայի կողմից «մարգարեներ» դարձածներից շատերն ապաշխարհությունից և իրենց անձին հետևելուց չէ, որ սկսել են, այլ պահք, հսկում են ուզել, որպեսզի«սուրբ» դառնան:

Ով որ մասնակցում է ուրիշի ցավին ու ի մխիթարություն մի բան է նրան ասում, ապա դա աղոթքի պես է և շատ անգամներ իրականանում է:

Ինքնասպանները եսասիրություն ունեն: Սատանան նրանց միտքը մթագնում է, հուսահատության հասցնում և ինքնասպանության դրդում: Սակայն երբ մարդը խոնարհություն ունի, մինչև անգամ եթե որևէ գայթակղության պատճառ դառնա, ինքնասպան չի լինի: Եթե մեկը մտագարությունից է տառապում և ինքնասպան լինի, նրան թույլատրվում է (ընդհանրական) գերեզմանում թաղել. մեղմացուցիչ հանգամանք ունի:

Բոլոր սրբերը չէ, որ սուրբ Ծերեր են ունեցել, բայց բոլոր սրբերը սուրբ խորհուրդներ են ունեցել:

Խոնարհություն ունի նա, ով ինչ-որ բարիք էլ որ գործում է, անմիջապես մոռանում է, իսկ իր նկատմամբ գործված ամենափոքր բարիքը շատ մեծ է համարում և երախտագիտություն է զգում:

Սրբության հասնելը ոչ թե տարիներից է կախված, այլ մեր բարեխիղճ ու խոնարհ (հոգևոր) պայքարից: Բարեխղճության մեջ խոնարհություն, վեհանձնություն ու զոհողություն կա:

Մարդիկ կան, որ Աստուծո շնորհն իրենց վրա ունեն, և շնորհը նրանց մատնում է: Այդ մարդիկ զգում են շնորհի ներգործությունները` խաղաղություն, ուրախություն ևն:

Պահքը և ճգնությունն առհասարակ մարդը պետք է հանուն Քրիստոսի սիրո զոհողությունից սկսի: Առ Քրիստոս մեր սիրուց սատանան այրվում է: Պարզապես չոր ճգնությամբ հնարավոր չէ:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s